Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հայտարարել է, որ իր հեռախոսազրույցն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ դարձել է առաջին զրույցը, որի ընթացքում գտնվել են «մեկ ալիքի վրա», փոխանցում է Fox News-ը։
Նա ասել է, որ կշարունակի շփումներն ԱՄՆ նախագահի հետ` իրենք ծրագրում են քննարկել սիրիացի քրդերի աջակցության հարցը, Ֆեթուլլահ Գյուլենի կողմնակիցների գործունեությունը։