ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Հյուսիսային Կորեայի բալիստիկ հրթիռի արձակումից հետո ԱՄՆ-ը «կլուծի իրավիճակը», հաղորդում է AP-ն: Սպիտակ տան ներկայացուցիչ Սառա Սանդերսի խոսքով՝ «Թրամփը» տեղեկացվել էր, երբ հրթիռը դեռ օդում էր»:
Պենտագոնը հայտնել էր, որ Հյուսիսային Կորեան միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ է արձակել: Հյուսիսային Կորեայից արձակված բալիստիկ հրթիռը 50 րոպե թռիչքից հետո, կարծես թե ընկել է Ճապոնիայի բացառիկ տնտեսական գոտում, հաղորդում է ճապոնական NHK հեռուստաալիքը՝ հղում անելով Ճապոնիայի պաշտպանության նախարարության գնահատականներին: Հրթիռը թռել է Հոկայդո կղզու վրայով և ընկել Խաղաղ օվկիանոս, անկման վայրը Հոնսյու կղզու հյուսիսում գտնվող Ամորիի ափից մոտ 210 կմ հեռավորության վրա է: