«Իրանի քաղաքականությունը տարածաշրջանային խնդիրներն առճակատման փոխարեն երկխոսության և տարածաշրջանի անվտանգության ապահովման միջոցով լուծելն է»,- ասել է Հասան Ռոհանին հեռուստահարցազրույցում ամփոփելով տնտեսական, քաղաքական և մշակութային ոլորտներում նոր կառավարության աշխատանքի 100 օրը:
«Մենք լավ հարաբերություններ ունենք տարածաշրջանային բոլոր պետությունների հետ՝ մեկ-երկուսից բացի»,- ասել է նա՝ նշելով Թուրքիայի, Իրաքի, Աֆղանստանի, Պակիստանի և Կատարի հետ ակտիվ զարգացող հարաբերությունները: «Մենք շատ լավ հարաբերություններ ենք սկսել ԵՄ-ի հետ: ՌԴ-ի և հարևանների մեծ մասի հետ հարաբերություններն ավելի լավ են, քան երբևէ»,- հավելել է Ռոհանին: