Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Ասադի պատվիրակությունը ժամանել է Ժնև

Ասադի պատվիրակությունը ժամանել է Ժնև
29.11.2017 | 22:45

Ժնևում է Սիրիայի կառավարության պատվիրակությունը՝ մասնակցելու Սիրիայի հակամարտության կարգավորման միջազգային բանակցություններին: Դամասկոսը նախկինում չէր մասնակցում բանակցություններին, պատճառաբանելով, որ ընդդիմությունը Ասադի պաշտոնանկության նախապայման է դնում:


Նախօրեին ընդդիմության միավորված պատվիրակության ղեկավար Նասր ալ-Հարիրին Ժնևում լրագրողներին ասել էր, թե խաղաղության ցանկացած համաձայնագրի դեպքում շարունակում են պնդել Ասադի պաշտոնանկությունը:
Ենթադրվում է, որ Ասադի հարցը հանվել է: Ստաֆան դե Միստուրան ասել է, որ բանակցային այս փուլում ցանկանում է կենտրոնանալ Սիրիայի նոր սահմանադրության և ապագա ընտրությունների վրա, որը նախատեսվում է անցկացնել ՄԱԿ-ի հսկողության ներքո: Նա հույս է հայտնել, որ բանակցությունները իրական արդյունքներ կունենան՝ վերջ տալու Սիրիայի 6-ամյա պատերազմին:


ՄԱԿ-ի Սիրիայի հարցով Ժնևյան բանակցությունների նախորդ 7 փուլերը շոշափելի արդյունքներ չեն ունեցել:

Դիտվել է՝ 1419

Մեկնաբանություններ