Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ դեկտեմբերի 6-ին Վիեննայում արցախյան հիմնախնդրի շուրջ բանակցությունների շրջանակում հանդիպում կունենա Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ:
Այդ մասին Մամեդյարովը հայտարարել է Բաքվում Թուրքիայի ու Պակիստանի ԱԳ նախարարների հետ հանդիպումից հետո տեղի ունեցած ասուլիսի ժամանակ:
«Դեկտեմբերի 6-ին կկայանա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ու Հայաստանի արտգործնախարարի հետ հանդիպումը, մենք տվել ենք մեր համաձայնությունն այդ հանդիպման համար»,- ասել է Ադրբեջանի արտգործնախարարը: