Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Մինսկում մեկնարկել է ՀԱՊԿ գագաթնաժողովը

Մինսկում մեկնարկել է ՀԱՊԿ գագաթնաժողովը
30.11.2017 | 18:55

Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով Մինսկում է՝ մասնակցելու ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին, որն անցկացվում է նախ նեղ կազմով, ապա պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ լիագումար նիստի ձևաչափով: Արդեն կայացել է ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների նեղ կազմով հանդիպումը, որին մասնակցում է նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը: Նախագահները կքննարկեն ՀԱՊԿ հետագա զարգացմանն ուղղված միջոցառումների ողջ համալիրը:


Կազմակերպության հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի օրակարգում են նաև միջազգային իրավիճակի զարգացման միտումների, միջազգային անվտանգության արդիական խնդիրների վերաբերյալ քննարկումները, ՀԱՊԿ ռազմական բաղադրիչի հետագա զարգացմանը և կազմակերպության ամրապնդմանն ուղղված միջոցառումները, քարտուղարության և ՀԱՊԿ միասնական շտաբի կառուցվածքի, շտաբում զինծառայողների պաշտոնների քվոտայով բաշխման, 2018 թ. ՀԱՊԿ բյուջեի ընդունման վերաբերյալ հարցերը:
Նստաշրջանի ընթացքում նախատեսվում է ընդունել ՀԱՊԿ պայմանագրի 25-ամյակի և ՀԱՊԿ 15-ամյակի կապակցությամբ ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների հռչակագիրը, ստորագրել տեղեկատվական անվտանգության ոլորտում համագործակցությանն ու անօրինական միգրացիային հակազդելու միջոցների կատարելագործմանն առնչվող համապատասխան փաստաթղթեր: Նախագահների քննարկմանն ու հաստատմանը կներկայացվի նաև «Մինչև 2025 թ. ՀԱՊԿ Հավաքական անվտանգության ռազմավարության իրականացման ծրագրի մասին» որոշման նախագիծը:


ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նախագահությունը ստանձնող երկրի` Ղազախստանի նախագահը խորհրդի անդամներին կներկայացնի կազմակերպությունում իր երկրի նախագահության ժամանակահատվածում առաջնայնությունները: Նախագահները կլսեն նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ամենամյա զեկույցը 2016-2017 թթ. կազմակերպության գործունեության և ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախորդ նիստի որոշումների իրականացման մասին: Հայաստանը ՀԱՊԿ Մինսկի գագաթնաժողովի՝ ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ հայտարարության նախաձեռնությամբ է հանդես եկել:
Հայաստանը Մինսկում ՀԱՊԿ գագաթ աժողովի՝ ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ հայտարարության նախաձեռնությամբ է հանդես եկել:


Արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության հաղորդագրության համաձայն, գագաթնաժողովի հաստատմանը Հայաստանի նախաձեռնությամբ ներկայացված ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ Հավաքական անվտանգության խորհրդի հայտարարության նախագիծը այսօր գործընկերներին է ներկայացրել արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը՝ ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին:
Նիստի ժամանակ, որին Հայաստանից մասնակցել են նաև պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը և Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար Արամ Թանանյանը, նախարարներն անդրադարձել են Հավաքական անվտանգության խորհրդի 2016-ի երևանյան նստաշրջանի որոշումների կատարման ընթացքին, հավանություն տվել օրվա երկրորդ կեսին կայանալիք Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի օրակարգում ներառված երկու տասնյակից ավելի փաստաթղթերի նախագծերին։


ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը զեկուցել է կազմակերպության ընթացիկ գործունեության, համագործակցության շրջանակում արձանագրված արդյունքների մասին։
Ելույթ ունենալով հայկական պատվիրակության անունից՝ Նալբանդյանն անդրադարձել է ՀԱՊԿ շրջանակում համագործակցության քառորդդարյա ուղուն՝ ընդգծելով, որ անցյալ տարի կազմակերպության երևանյան գագաթնաժողովին ընդունված «Մինչև 2025 թ. ՀԱՊԿ զարգացման հայցեակարգում» հստակ նախանշված են կազմակերպության հետագա անելիքները։


Հանդիպման արդյունքներով ստորագրվել են ՀԱՊԿ շրջանակում համագործակցության զարգացմանն առնչվող մի շարք փաստաթղթեր։

Դիտվել է՝ 1152

Մեկնաբանություններ