Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

AFP․ ԵՄ-ն ու հետխորհրդային երկրները խորացնում են կապերը թշնամական Ռուսաստանի աչքի առաջ

AFP․ ԵՄ-ն ու հետխորհրդային երկրները խորացնում են կապերը թշնամական Ռուսաստանի աչքի առաջ
30.11.2017 | 18:57

ԵՄ-ն խոստացել է ռուսական ազդեցության հակադրման շրջանակում խորացնել կապերը 6 նախկին խորհրդային պետությունների հետ, սակայն նախազգուշացրել է, որ այդ երկրները մոտ ժամանակներս ԵՄ անդամակցության շանսեր չունեն` ասված է AFP գործակալության հոդվածում՝ նվիրված «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովին։ ԵՄ երկրների առաջնորդները Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Մոլդովայի, Բելառուսի և ՈՒկրաինայի հետ համաձայնեցրել են 20 կետից բաղկացած փաթեթը, որպեսզի օգնեն նրանց պայքարել կաշառակերության դեմ, բարելավեն օրենքի գերակայության դիրքերը և արդիականացնեն տնտեսությունը։

«Բրյուսելը պնդում է, որ «Արևելյան գործընկերությունը» ուղղված չէ որևէ երկրի դեմ, և համատեղ հռչակագիրը հստակորեն խուսափում է Ռուսաստանին հիշատակելուց»,- ասված է հոդվածում։ Եվրոպայում մտահոգություններ ունեն, որ Կրեմլը կօգտագործի կիբերմարտավարությունն ու ապատեղեկատվությունը, որ քաղաքական ապակայունություն ստեղծի և նախկին խորհրդային պետություններին իր գրկում պահի։
Ժամանելով գագաթնաժողովին՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը նախազգուշացրեց, որ «Եվրոպան պետք է զգույշ լինի թշնամական պետությունների գործողություններից, ինչպիսին Ռուսաստանն է, որոնք փորձում են սասանել մեր հավաքական ուժը»։ Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը նույնպես դատապարտել է Ռուսաստանի ագրեսիան ՈՒկրաինայում և զգոնության կոչ արել։ «Մենք պետք է շատ զգույշ լինենք, զգոն և ազնիվ, եթե մենք ուզում ենք պաշտպանել մեզ, օգնել մեր գործընկերներին, մենք պետք է առաջին հերթին գիտակցենք ԵՄ ներսում սպառնալիքները»։ Մոլդովան և ՈՒկրաինան պնդում են, որ առանց գոնե ԵՄ-ին տեսականորեն անդամակցելու մասին հստակ ազդակների, իրենց բնակչությունը կարող է երես թեքել Եվրոպայից և գնալ Բելառուսի ճանապարհով, որը հիմա ռուսական ուղեծրում է։ ԵՄ-ն ցանկություն չունի ընդլայնվել դեպի արևելք, հատկապես, երբ հոլանդացի ընտրողները 2016-ի ապրիլի հանրաքվեով հրաժարվեցին ՈՒկրաինայի հետ ասոցացման համաձայնագրի առաջին փորձից։

Գագաթնաժողովի օրակարգում չի եղել ՈՒկրաինայում պատերազմի հարցը, ոչինչ չի ասվել ղարաբաղյան հակամարտության մասին, որը «նախորդ տարի գրեթե լիամասշտաբ պատերազմի էր վերածվել»։ Դրա փոխարեն ԵՄ-ն կոչ է արել վերականգնել ջանքերը տարածաշրջանում հակամարտությունների խաղաղ կարգավորման համար, ինչը կտրուկ տարբերվում է 2015-ի հայտարարության ոճից, երբ ԵՄ-ն կտրուկ քննադատել էր Ղրիմի միացումը Ռուսաստանին։

Դիտվել է՝ 1331

Մեկնաբանություններ