Լեռնային Ղարաբաղի հարցում ստատուս քվոն պետք է փոխվի, հակամարտությունը պետք է կարգավորվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի շրջանակներում` հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ելույթ ունենալով Բաքվում «Ասիայի սիրտը - Ստամբուլյան գործընթաց» համաժողովում:
«Ադրբեջանի տարածքի մեկ հինգերորդը օկուպացված է: Մեր բնակավայրերը, մզկիթները ավերված են: Ստատուս քվոն պետք է փոխվի, ինչը բազմիցս ընդգծել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի շրջանակներում»,- ասել է Ադրբեջանի նախագահը: