Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Սպիտակ տունը չի հաստատում Ռեքս Թիլերսոնի հնարավոր պաշտոնանկության լուրերը

Սպիտակ տունը չի հաստատում Ռեքս Թիլերսոնի հնարավոր պաշտոնանկության լուրերը
02.12.2017 | 15:38

Ըստ ամերիկյան ԶԼՄ-ների, Սպիտակ տունը մտադիր է պետքարտուղարի պաշտոնում նշանակել Կենտրոնական հետախուզական գործակալության տնօրեն Մայք Պոմպեոյին: The New York Times-ը, վկայակոչելով վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյայի՝ նոյեմբերի 30-ին գրել է, որ առաջիկա շաբաթներին նախագահ Թրամփն այս հարցով հանդես կգա հայտարարությամբ:

Associated Press-ը, Reuters-ը և մի քանի այլ լրատվական գործակալություններ ևս հաղորդում են հնարավոր փոփոխության մասին: Արձագանքելով այս հրապարակումներին՝ Սպիտակ տան ներկայացուցիչը հայտարարել է, որ այս պահին նոր թեկնածուների մասին որևէ հաղորդում չկա: Սպիտակ տան մամուլի խոսնակ Սարա Սանդերսն ասել է, թե պետքարտուղար Թիլերսոնը շարունակում է գլխավորել պետդեպարտամենտը, և ամբողջ կաբինետն էլ կենտրոնացած է նախագահ Դոնալդ Թրամփի անհավանական հաջողություններով լի առաջին տարին եզրափակելու ուղղությամբ: Նախագահ Թրամփը ևս համառոտ կերպով արձագանքել է այդ լուրերին: Երբ Բահրեյնի արքայազնի հետ հանդիպումից առաջ նրան հարցրել են հրաժարականի մասին, Թրամփն ասել է՝ «Ռեքսն այստեղ է՝ հանդիպմանը մասնակցելու համար»: Պետդեպարտամենտի մամուլի խոսնակ Հիթեր Նաուերթը լրագրողների հետ զրույցում նշել է՝ Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Ջոն Քելլին զանգահարել է պետդեպարտամենտ և այնտեղ աշխատող պաշտոնյաներին հավաստիացրել, որ Թիլերսոնին փոխարինելու լուրերը ճիշտ չեն: Հիթեր Նաուերթն ասել է նաև, որ նախագահն ու պետքարտուղարը որոշ հարցերում տարաձայնություններ են ունեցել, «բայց դա չի նշանակում, թե նախագահը ցանկանում է ազատվել Թիլերսոնից»: Նա նշել է, որ տարաձայնությունները վերաբերում են քաղաքական հարցերին, «այստեղ կասկածներ չկան, դա շատ պարզ է»,- ասել է նա, հավաստիացնելով, որ նախագահ Թրամփը ողջունում է տարբեր տեսակետների համադրմամբ ընտրություն կատարելու քաղաքականությունը:


Պետդեպարտամենտը երեկ ավելի ուշ հրապարակել է Ռեքս Թիլերսոնի առաջիկա այցերի ժամանակացույցը՝ դեկտեմբերի 4-8-ին նա մեկելու է Բրյուսել, Վիեննա և Փարիզ՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի, ԵՄ-ի և ԵԱՀԿ-ի համաժողովներին:

Արա Բաբլոյան. ԵՄ-ի հետ հարաբերությունները չեն կառուցվելու այլ երկրի կամ կառույցի հետ համագործակցության հաշվին Հայաստան - Եվրամիություն համապարփակ և ընդլայնված գործընկերությանը նվիրված խորհրդարանական լսումներում ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն իր ելույթում շեշտեց, թե ցանկանում են ԵՄ-ի հետ ընդլայնել համագործակցությունը, ունեն և ցանկություն, և քաղաքական կամք, բայց. «Մենք նպատակ չունենք այդ հարաբերությունները կառուցել և ամրապնդել որևէ այլ երկրի կամ կառույցի հետ համագործակցության հաշվին։ Հայաստանը երբևէ չի առաջնորդվել իր գործընկերների, առավել ևս բարեկամների շահերը միմյանց հակադրելու ճանապարհով»,- հայտարարեց Բաբլոյանը։ Անդրադառնալով փաստաթղթին՝ Արա Բաբլոյանն ասաց, թե Եվրամիության հետ ստորագրել են եզակի համաձայնագիր, այն առումով, որ Հայաստանն աշխարհագրական ու քաղաքական յուրահատուկ դիրքով կամրջում է ԵՄ-ն ու ԵԱՏՄ-ն: Նրա խոսքով՝ Եվրամիության հետ ստորագրված համաձայնագիրը լուրջ հիմքեր է ստեղծում՝ ամրապնդելու քաղաքական երկխոսությունը և շարունակելու տնտեսական և սոցիալական բարեփոխումները: «Մենք միմյանց տալու շատ բան ունենք, և դա առևտուր չէ, այլ քաղաքակիրթ փոխհարաբերություն նույնանման արժեհամակարգ ունեցող երկրների միջև»,- շեշտեց Արա Բաբոլյանը՝ չմոռանալով, որ Հայաստանը նաև Եվրասիական տարածքի անբաժանելի մասն է։ «Մենք Եվրասիական տարածքի, միաժամանակ Եվրոպայի անբաժանելի մասն ենք, և մենք չենք կարող անմասն լինել ինչպես եվրասիական, այնպես էլ համաեվրոպական գործընթացներից»,- ասաց ԱԺ նախագահը։

Դիտվել է՝ 1715

Մեկնաբանություններ