Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Վաչե Գաբրիելյան. Մենք և եվրասիական տնտեսական տարածքի, և եվրոպական քաղաքակրթության անբաժան մասն ենք

Վաչե Գաբրիելյան. Մենք և եվրասիական տնտեսական տարածքի, և եվրոպական քաղաքակրթության անբաժան մասն ենք
02.12.2017 | 15:39

Փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը, որ համակարգել է ՀՀ-ԵՄ համաձայնագրի տնտեսական և առևտրային հարցերի շուրջ բանակցությունները, ԱԺ լսումներում նշեց՝ Եվրամիության հետ համաձայնագրի ստորագրումը խոշոր ձեռքբերում է, որը կնպաստի Հայաստանում քաղաքական, տնտեսական, ժողովրդավարության կայունության ամրապնդմանը, միևնույն ժամանակ շեշտելով՝ այս փաստաթուղթը համատեղելի է Հայաստանի արդեն իսկ ստանձնած մյուս պարտավորությունների հետ:

«Այս համատեղելիության շրջանակներում հնարավորություն է տալիս զարգացնել հարաբերությունները թե ԵԱՏՄ շրջանակներում, թե Եվրոպայի հետ առավել խոր համաձայնագրում»,- ասաց Վաչե Գաբրիելյանը։ Փոխվարչապետը նաև նկատեց՝ Եվրամիության հետ ստորագրված համաձայնագիրն առևտրային համաձայնագիր չէ, սակայն տնտեսական հարաբերությունների բազմաթիվ կանոնակարգումներ կան, խոսքը միայն ժողովրդավարական բարեփոխումների մասին չէ, փաստաթուղթն ունի նաև տնտեսական հնարավորություններ: Փոխվարչապետի համոզմամբ, Բրյուսելում ստորագրած համաձայնագրի շնորհիվ Հայաստանը կլինի այն առաջամարտիկը, որը կփորձի մերձեցնել 2 կառույցների՝ Եվրամիության ու Եվրասիական տնտեսական միությունների փոխգործակցության հնարավորությունները։

«Մենք և եվրասիական տնտեսական տարածքի, և եվրոպական քաղաքակրթության անբաժան մասն ենք, և մենք դիտարկում են մեզ այս տրամաբանության մեջ՝ «և-և»-ի տրամաբանության մեջ, և կարծում եմ, որ մեր այս իրողությունն արդեն իսկ ակնհայտորեն համարվում է նվաճում քաղաքականության մեջ այս տրամաբանությունը քննարկողների տեսակետից»,- ասաց Գաբրիելյանը։

Դիտվել է՝ 1783

Մեկնաբանություններ