ՀՀ-ԵՄ համաձայնագրին նվիրված խորհրդարանական լսումների ժամանակ ելույթ ունեցավ ԱԳ փոխնախարար Կարեն Նազարյանը՝ շեշտելով, որ 14 ամիս տևած բանակցությունների արդյունքում հավակնոտ համաձայնագիր են ստացել, որի իրականացման ճանապարհին «չի լինի որևէ շեղում կամ քաղաքական կամքի դեֆիցիտ»:
Նազարյանը նշեց, թե փաստաթղթում առեղծվածային ոչինչ չկա, արտացոլվում է Հայաստանի բազմավեկտոր արտաքին քաղաքականությունը, համատեղելի է համագործակցության տարբեր ձևաչափերում ստանձնած Հայաստանի պարտավորությունների հետ: «Նաև ներդաշնակ է, կարող եմ պնդել, մեր երկրի և նրա ռազմավարական ու ավանդական գործընկերների հետ ունեցած միջպետական հարաբերություններին»,- ասաց նա: