ՀՀ-ԵՄ համաձայնագիրը երկկողմ համագործակցության պայմանագիր չէ, որովհետև այն ոչ միայն ՀՀ-ԵՄ միջև համաձայնագիր է, այլև ՀՀ և ԵՄ անդամ պետությունների, «Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերություն» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ասաց ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին:
«Մենք հանդես ենք գալիս որպես ընտանիք: Այս համաձայնագիրը շատ հանգրվանային նշանակություն ունի և ճանապարհի սկիզբ է: Համաձայնագրում նշված քայլերի մի մասը շատ շուտով կիրականացվի, այդուհանդերձ, մենք ակնկալում ենք անդամ պետությունների մասնակցությունը դրա կյանքի կոչման հեռանկարների համար»,- նշեց Սվիտալսկին: Դեսպանի խոսքով՝ պայմանագիրը ոչ միայն օգուտ է Հայաստանին և անդամ պետություններին, այլև՝ տարածաշրջանի համար. «Այս համաձայնագրում չկա ոչինչ, որը կարելի է ընկալել դրույթ որևէ մեկի դեմ: Սա բոլորիս օգուտի համար է: Այս համաձայնագիրը շատ լավ մոդելային դրույթ կլինի ԵՄ անդամ պետությունների համար, որ այլ միությունների անդամներ են»:
Համաձայնագրի կյանքի կոչման համար Սվիտալսկին կարևորեց ՀՀ և ԵՄ խորհրդարանների ու քաղհասարակության գործոնը՝ պնդելով, որ նրանց դերը համաձայնագիրը կյանքի կոչելու համար բավականին մեծ է: