Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Առաջին լուսավորիչների տոնի առիթով դուրս բերվեց Աստվածամուխ Սուրբ Գեղարդը

Առաջին լուսավորիչների տոնի առիթով դուրս բերվեց Աստվածամուխ Սուրբ Գեղարդը
03.12.2017 | 12:16

Դեկտեմբերի 2-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբեց Հայոց աշխարհի առաջին լուսավորիչներ Ս. Թադեոս և Ս. Բարդուղիմեոս առաքյալների տոնը: Հայոց Եկեղեցու հիմնադիր առաքյալների տոնը մեծ շուքով նշվեց Մայր Աթոռ Ս. Էջմիածնում: Շնորհառատ օրվա կապակցությամբ Միածնաէջ Մայր Տաճարում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, մատուցվեց Ս. Պատարագ: Սրբազան արարողության ընթացքում հայրապետական հանդիսավոր թափորով Հին Վեհարանից Մայր Տաճար բերվեց հրաշագործ Ս. Գեղարդը, որպեսզի համայն հայության հոգևոր կենտրոնում ուխտավորաբար մեկտեղված հավատավոր ժողովրդին հնարավորություն ընձեռվի երկրպագել, հպվել և համբուրել Մայր Աթոռում պահվող համաքրիստոնեական մեծագույն սրբություններից մեկը` Ս. Գեղարդը:

Դիտվել է՝ 1124

Մեկնաբանություններ