Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Ստեֆան դե Միստուրան Ժնև-8-ի ժամանակ ներկայացրել է կողմերի ընդհանուր դիրքորոշումը արտահայտող 12 կետից նորացված «ոչ պաշտոնական փաստաթուղթ», որտեղ բացառվում են նոր սահմանադրությունն ու անցումային կառավարությունը։ Առաջին փաստաթուղթը, որը կոչվում էր կառավարական պատվիրակության և ընդդիմության «շփման կետեր», ՄԱԿ-ի հատուկ բանագնացը պաշտոնապես ներկայացրել էր 2016-ի մարտի 24-ին։ Այս փաստաթուղթը ներառում էր 12 սկզբունքներ, որի շուրջ միջսիրիական բանակցությունների մասնակիցները կարող էին պայմանավորվել։ Ժնև-8-ի ժամանակ Դե Միստուրան ներկայացրել է նոյեմբերի 30-ին պատրաստված փաստաթղթի նոր տեքստը, որը պարունակում է 12 կետ:
Ենթադրվում է, որ Սիրիայի կառավարության և Սիրիայի միավորված ընդդիմության պատվիրակությունները փոփոխություններ կանեն: 2016-ի տեքստի համեմատությամբ, նոր փաստաթղթում, մասնավորապես, հղում չի կատարվում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2254 բանաձևին: Նոր տեքստում ամբողջությամբ բացակայում են նաև Սիրիայում անցումային շրջանի և այդ շրջանում նոր սահմանադրության կազմման և ՄԱԿ-ի դիտորդությամբ ազատ ու արդար ընտրությունների անցկացման մասին դրույթները: