ԱՄՆ դատարանները չեն կարող դատի տալ Թուրքիային` հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը Կարսում իր «Արդարություն և զարգացում» կուսակցության անդամների հետ հանդիպմանը՝ անդրադառնալով Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցները շրջանցելու համար մեղադրվող թուրքական բանկի ղեկավարի գործին, հայտնում է Reuters-ը:
ԱՄՆ-ում ձերբակալված Թուրքիայի քաղաքացի, իրանական ծագմամբ խոշոր գործարար Ռըզա Սարաֆը, որն ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքներն ու կանգնել ամերիկյան դատարանի առաջ, խոստովանել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի կողմից աջակցություն ստանալու ու նրա հետ անմիջական համագործակցության մասին:
Սարաֆը հայտարարել է, որ Իրանի հետ կապված բոլոր գործարքների մասին հրամանները ստացել է անձամբ Էրդողանից, որն այդ ժամանակ վարչապետ էր:
Անկարան Սարաֆի ցուցմունքներն անվանել է Թուրքիային և երկրի տնտեսությանը վնաս հասցնելու փորձ և հայտարարել է, որ ակնհայտ է, որ դա ԱՄՆ-ում գտնվող ընդդիմադիր գործիչ Ֆեթուլլահ Գյուլենի աջակիցների դավադրություն է: