Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

ԵԱՀԿ գրասենյակը ներկայացրել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մասին ամփոփիչ զեկույցը

ԵԱՀԿ գրասենյակը ներկայացրել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մասին ամփոփիչ զեկույցը
03.12.2017 | 12:22

ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ը ներկայացրել է առաքելության վերջնական զեկույցը Հայաստանում ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունների մասին։ Զեկույցի եզրակացություններն ու հանձնարարականներն ուսումնասիրվել են ԱԺ, ԿԸՀ, քաղաքական կուսակցությունների, պետական մարմինների, քաղաքացիական հասարակության ու միջազգային համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպումների ու քննարկումների ժամանակ։ ԺՀՄԻԳ-ի ներկայացուցիչները նշել են հետագա համագործակցության պոտենցիալ ոլորտները և առաջարկել որոշակի քայլեր, որոնք կարող են ձեռնարկել տարբեր շահագրգռված կողմեր հանձնարարականները դիտարկելու համար։ ԺՀՄԻԳ-ի ներկայացուցիչների մեծ մասը շեշտել է Հայաստանում ընտրական գործընթացի հանդեպ հասարակության անվստահությունը վերացնելու անհրաժեշտությունը և կոչ արել քաղաքական իստեբլիշմենթին քաղաքական կամք դրսևորել հրապարակավ խոչընդոտելու ընտրողների վրա բոլոր տեսակի ճնշումներն ու ընտրակաշառքը։


ԺՀՄԻԳ-ի դիտորդական առաքելության ղեկավարի տեղակալ Դոնալդ Բիսոնը նշել է, որ, ընդունելով կողմերի պատրաստակամությունը՝ մասնակցել ընտրությունների վերաբերյալ հանձնարարականների իրականացմանը, անհրաժեշտ են լայն ու համընդգրկուն խորհրդատվություններ բարեփոխումների հաջող ընթացքի համար։ ԺՀՄԻԳ-ի բաժանմունքի ղեկավար Ալեքսանդր Շլիկը շեշտել է՝ գրասենյակը պատրաստ է աջակցել հանձնարարականների իրականացմանը, այդ թվում՝ Ընտրական օրենսգրքի փոփոխությունները վերանայելու և տեխնիկական հարցերի շուրջ։

Դիտվել է՝ 1288

Մեկնաբանություններ