Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Հայաստանը 2018-ին կստանձնի ՍԾՏՀԿ նախագահությունը

Հայաստանը 2018-ին կստանձնի ՍԾՏՀԿ նախագահությունը
04.12.2017 | 23:24

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն ընդունել է ՍԾՏՀԿ Մշտական միջազգային քարտուղարության գլխավոր քարտուղար Մայքլ Քրիստիդիսին։ Հանդիպման ընթացքում նշվել է, որ Հայաստանը 2018-ին ստանձնելու է կազմակերպության նախագահությունը:


«Սա շատ կարևոր պահ է մեր կազմակերպության համար: Վստահ եմ, որ Հայաստանի նախագահության ընթացքում ևս կազմակերպության աշխատանքները առաջընթաց կգրանցեն»,- ասել է Մայքլ Քրիստիդիսը: Կողմերը քննարկել են կազմակերպչական հարցեր, ներկայացվեցին առաջիկա ծրագրերը, կարևորվեցին տրանսպորտային ոլորտի նախագծերը: Հանդիպման մասնակիցներն անդրադարձել են հաջորդ տարի Լայպցիգում կայանալիք Տրանսպորտային ֆորումի մասնակցությանն առնչվող հարցերին։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև Հայաստանում կազմակերպել ՏՏ համաժողով: ՍԾՏՀԿ-ում ընդգրկված են Սևծովյան տարածաշրջանի 11 պետություններ:

Դիտվել է՝ 990

Մեկնաբանություններ