Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Հայաստանը մինչև 176 միլիոն եվրոյի աջակցություն կստանա ԵՄ-ից

Հայաստանը մինչև 176 միլիոն եվրոյի աջակցություն կստանա ԵՄ-ից
04.12.2017 | 23:25

Հայաստան-Եվրամիություն նոր ստորագրված համաձայնագրի առաջնային նպատակը տնտեսական և առևտրային հարցերում ՀՀ-ԵՄ առևտրային հարաբերությունների բարելավումն է` ասել է Տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Գարեգին Մելքոնյանը։ «Հիմնական առաջնային ուղղվածությունն այն հարաբերություններն են, որ վերաբերում են ԵՄ-ՀՀ առևտրին, դրանց դյուրացմանը և մեր հետաքրքրությունների հիմնական ուղղությունը, քննարկված հարցերի թիրախը եղել է այն, որ մեր տնտեսավարողը դեպի Եվրոպական միություն ունենա ավելի հասանելի, տեսանելի, կանխատեսելի իրավական կարգավորումների փաթեթ»,- ասաց փոխնախարարը։


Մելքոնյանի խոսքով՝ համաձայնագիրը շատ կարևոր է ներդրումային համագործակցության տեսանկյունից։ «Համաձայնագիրը կարևոր է վերջին շրջանում հատկապես առավել ակտիվ խոսվող ներդրումային համագործակցության տեսանկյունից, որովհետև ներդրումները հոսում են այնպիսի վայր, որտեղ գործարարության տեսանկյունից կան գրավչություններ, կա կանխատեսելիություն, կա գործընթացների թափանցիկություն և կա նաև որոշակի վստահություն տվյալ երկրի տնտեսության նկատմամբ։ Համաձայնագիրը, բնականաբար, նախատեսում է պայմանավորվածությունների մի ամբողջական փաթեթ, որը, վստահ եմ, եվրոպական բիզնեսի համար պետք է ավելի վստահելի, կանխատեսելի գործընկերոջ իմիջ ձևավորի, ավելին ասեմ, մենք համաձայնագրում ունենք նաև պայմանավորվածություն, որ ուժի մեջ մտնելուց հետո 2-3 տարվա ընթացքում՝ ամենաուշը, մենք պետք է բանակցենք և ստորագրենք առանձին մեծ գլուխ, որը վերաբերելու է ներդրումների փոխադարձ պաշտպանությանը և խրախուսմանը»,- ասաց փոխնախարարը։


Հարցին, թե համաձայնագրով Եվրամիության ի՞նչ ծավալի աջակցության մասին է խոսքը, Մելքոնյանը պատասխանեց. «Բուն համաձայնագիրը, որպես այդպիսին, գումարի ծավալ չի նախատեսում։ Մենք քննարկում ենք և գրեթե վերջնական համաձայնեցման փուլում ենք արդեն Միասնական աջակցության շրջանակ կոչվող փաստաթղթի շուրջ, որը` 2017-2020 թվականների համար Հայաստանի աջակցության ընդհանուր ծավալը, 144-ից 176 միլիոն եվրոյի սահմաններում է։ Այստեղ որևէ վարկային միջոց չկա»։

Դիտվել է՝ 1017

Մեկնաբանություններ