Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Al-Arabiya-ն պնդում է, որ սպանվել է Եմենի նախկին նախագահ Սալեհը

Al-Arabiya-ն պնդում է, որ սպանվել է Եմենի նախկին նախագահ Սալեհը
04.12.2017 | 23:25

Եմենի մայրաքաղաք Սանայում մարտերի ընթացքում պայթեցվել է երկրի նախկին նախագահ Ալի Աբդուլա Սալեհի առանձնատունը: Al Arabiya հեռուստաալիքը, վկայակոչելով Սալեհի թիմակիցներին, պնդում է, որ նախկին նախագահը զոհվել է: Սալեհի խորհրդականը BBC-ի հետ զրույցում ևս հաստատել է տեղեկությունը:


Նախկին նախագահի մահվան մասին լուրը առայժմ պաշտոնապես չի հաստատվել:
Վերջին մի քանի օրերին Սանայում փողոցային մարտեր էին ծավալվել Սալեհի կողմնակիցների և Իրանի աջակցությունը վայելող հուսիտների միջև: Սալեհը շաբաթ օրը հանդես էր եկել հայտարարությամբ` կոչ անելով բանակցություններ սկսել Սաուդյան Արաբիայի իշխանությունների հետ: Էր Ռիադը և դաշնակից արաբական պետությունները Եմենի տարածքում ռազմական գործողություններ են ծավալել 2015-ից:

Դիտվել է՝ 992

Մեկնաբանություններ