ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վաշինգտոնում անդրադարձել է ազգային անվտանգության գծով նախկին խորհրդական Մայքլ Ֆլինի շուրջ ստեղծված կացությանը:
«Ցավում եմ գեներալ Ֆլինի համար: Նա շատ լուրջ ուղի է անցել իր կյանքում: Պետք է սակայն նկատեմ, որ երբ Հիլարի Քլինթոնը բազմիցս ստեց Հետաքննությունների դաշնային բյուրոյի աշխատակիցներին, նրա հետ որևէ [վատ] բան տեղի չունեցավ: Ֆլինը ստեց, և նրա կյանքը խորտակեցին: Դա ամոթալի է: Դա ազնիվ չէ»,- հայտարարել է Դոնալդ Թրամփը: