Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելը կարող է խիստ բացասական հետևանքների հանգեցնել Մերձավոր Արևելքում հաշտության գործընթացի վերսկսման Վաշինգտոնի ջանքերի համար` ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հետ հեռախոսազրույցում հայտարարել է Եգիպտոսի արտաքին գործերի նախարար Սամեխ Շուքրին: Նրա պաշտոնական ներկայացուցիչ Ահմեդ Աբու Զեյդը հայտնել Է, որ նախարարը զանգահարել է ամերիկացի իր պաշտոնակցին, որ քննարկի տարածաշրջանային խնդիրները ԶԼՄ-ների լուրերից հետո, թե Վաշինգտոնը կարող է Երուսաղեմը ճանաչել Իսրայելի մայրաքաղաք:
«Շուքրին նախազգուշացրել է այդ որոշման հնարավոր բարդացումների և Մերձավոր Արևելքում հաշտության գործընթացի վերսկսման ԱՄՆ-ի ջանքերի համար բացասական հետևանքների մասին,- նշել Է եգիպտոսցի դիվանագետը:-Երուսաղեմի կարգավիճակը չափազանց զգայուն հարց է, որին հարկավոր է շատ զգույշ մոտենալ՝ հաշվի առնելով պաղեստինյան ժողովրդի ազգային ինքնությունը դարերի ընթացքում»: Կահիրեում համոզված են, որ կարևոր է «խուսափել այնպիսի որոշումներից, որ կբորբոքեն տարածաշրջանի լարվածությունը»: