Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

ԱԳՆ. Հրաժարվելով արձանագրություններից՝ հենց Թուրքիան է փակել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման խողովակները

ԱԳՆ. Հրաժարվելով արձանագրություններից՝ հենց Թուրքիան է փակել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման խողովակները
04.12.2017 | 23:29

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը մեկնաբանել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հայտարարությունը, որ Հայաստանը փակում է երկկողմ համագործակցության բոլոր խողովակները:

«Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման խողովակները քաջ հայտնի են: Դա 2009 թ. Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրություններն են և դրանց վավերացումը: Քանի որ Թուրքիան հրաժարվեց այդ արձանագրությունների վավերացումից, հենց նա է փակել ու փակում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման խողովակները»,- ընդգծել է ՀՀ ԱԳ փոխնախարարը:

Դիտվել է՝ 1061

Մեկնաբանություններ