Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի՝ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվան մասնակցելուց հետո կայացած մամուլի ասուլիսում։ «Եվրոպան է, որ պատրաստվում է մեզ հետ պատերազմի։ Նրանք ամեն օր հաստատում են, որ ամենաուշը մինչև 2030 թվականը եվրոպացիները պետք է պատրաստ լինեն պատերազմի»,- ասել է նա։               
 

Ասում են...

Ասում են...
05.12.2017 | 09:30

...թե Հովիկ Աբրահամյանի և Գագիկ Ծառուկյանի միջով «սև կատուն» անցել է ապրիլյան ընտրություններից անմիջապես հետո. մինչ այդ Արգամիչն ամեն երեկո, ինչպես այսօր Իշխան Զաքարյանն ու Խաչատուր Սուքիասյանը, գնում էր «այգի» (Ծառուկյանի հայտնի Առինջի այգին), ջան ասում, ջան լսում: Տարընթերցումն առաջացել է ԲՀԿ խորհրդարանական ցուցակի հետ կապված. Ծառուկյանը չի ցանկացել, որ Արգամիչը «խառնվի էդ բազարին, իր մարդկանց բրթի առաջ», մանավանդ որ «թեմայի մեջ» էր նաև նախագահականը, իսկ ԿԸՀ-ում այդ օրերին տեղի ունեցածն է՛լ ավելի լարեց այդ հարաբերությունները, «հիմա նրանք բավարար դիստանցիայով են շփվում միմյանց հետ»,- ասաց ԲՀԿ մեր աղբյուրը:

Ծառուկյան-Արգամիչ հաջորդ տարընթերցումն էլ առնչվում է այն հանգամանքին, որ Արգամիչը Սամվել Կարապետյանի, վարչապետ Կարեն Կարապետյանի հետ այսօր որոշակի շփումներ ունի, որոնց հետ վերջին շրջանում Ծառուկյանը «գլադիատորական մարտեր» է մղում:

Դիտվել է՝ 15510

Մեկնաբանություններ