ԱՄՆ-ը մոտ օրերս կհայտարարի` Երուսաղեմը ճանաչու՞մ է Իսրայելի մայրաքաղաք` հայտարարել է Սպիտակ տան ներկայացուցիչը: «ԱՄՆ նախագահն ամենասկզբից հստակ հասկացրել է, որ դա «արդյոք»-ի հարց չէ, այլ «երբ»-ի: Այնուամենայնիվ, հրաժարվելու ոչ մի գործողություն այսօր չի լինի, մենք կհայտնենք ձեզ հրաժարվելու վերաբերյալ որոշման մասին»,- լրագրողներին հայտարարել է մամուլի քարտուղարի տեղակալ Հոգան Գիդլին: Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Թրամփը կարող է Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու մասին հայտարարել: Պաղեստինյան կողմը, ինչպես նաև Մերձավոր Արևելքում մի շարք երկրներ արդեն հայտարարել են, որ Երուսաղեմի ճանաչումը կբերի արաբա-իսրայելական հակամարտության սրման և տարածաշրջանում իրավիճակի ապակայունացման:
ԱՄՆ-ի Կոնգրեսը դեռ 1995-ին ընդունել է Թել Ավիվից Երուսաղեմ դեսպանատան տեղափոխման մասին օրենքը: Բայց քաղաքի վիճահարույց կարգավիճակի և արաբամուսուլմանական աշխարհի հետ այդ խնդրի զգայունության պատճառով բոլոր նախագահները, այդ թվում՝ Թրամփը, կես տարին մեկ ստորագրում են փաստաթուղթ, որը հետաձգում է որոշման իրագործումը: Թրամփը պետք է երկրորդ անգամ ստորագրեր փաստաթուղթը երկուշաբթի: