Թուրքիան սպառնում է խզել դիվանագիտական կապերն Իսրայելի հետ, եթե ԱՄՆ-ը Երուսաղեմը ճանաչի մայրաքաղաք: «Երուսաղեմը կարմիր գիծ է մահմեդականների համար»` հայտարարել է նախագահ Ռեջեփ Էրդողանը կուսակիցների հետ հանդիպման ժամանակ:
«ՈՒզում եմ վերահաստատել իմ վրդովմունքը ԱՄՆ-ից ստացվող հաղորդումներից, որ Վաշինգտոնը պատրաստվում է ճանաչել Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք: Հորդորում ենք Վաշինգտոնին նման բան չանել, հակառակ դեպքում մենք Ստամբուլում Իսլամական համագործակցության երկրների հավաք կհրավիրենք»,- ասել է Թուրքիայի ղեկավարը: Տրամաբանական կլիներ` դիվանագիտական հարաբերությունները խզել ԱՄՆ-ի հետ: