Աժ-ն միաձայն՝ 90 կողմ ձայնով ընդունեց «ՀՀ-ի և ՆԱՏՕ-ի ապահովման և մատակարարման կազմակերպության միջև` համագործակցության աջակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծը:
Համաձայնագրով 1,5 մլն եվրո կտրամադրվի ՀՀ պաշտպանության նախարարությանը՝ ոչնչացնելու համար պիտանիությունից դուրս եկած 140 միավոր ԶՈՒ տեխնիկա ու 21 միավոր զրահապատ մարտական մեքենաներ: