Մեծ Բրիտանիայի անվտանգության ծառայությունը կանխել է Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյի դեմ մահափորձը։
Իրավապահները ձերբակալել են 2 տղամարդու։ Նրանք ծրագրել էին ռումբ պայթեցնել վարչապետի նստավայրի մոտ և հարձակվել սառը զենքով։
Երկու ձերբակալվածները իսլամիստներ են, հայտնում է The Independent-ը՝ հղում անելով ՄԻ5 հակահետախուզական բրիտանական ծառայության ղեկավարին։