Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

ԱՄՆ-ը բացեց դժոխքի դռները

ԱՄՆ-ը բացեց դժոխքի դռները
07.12.2017 | 12:11

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Երուսաղեմը պաշտոնապես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու պատմական որոշումը զանգվածային բողոքի ակցիաների ու համընդհանուր զայրույթի առիթ է դարձել Մերձավոր Արևելքում, հայտնում է The Daily Mail-ը՝ նկատելով, որ իր քայլով Թրամփը փոխեց տասնամյակներ շարունակ ԱՄՆ-ի՝ տարածաշրջանային խաղաղության պահպանմանն ուղղված քաղաքական գիծը: Թեև ԱՄՆ-ի ղեկավարի հայտարարությունը քննադատվել է աշխարհի բազմաթիվ երկրներում, սակայն ամենամեծ զայրույթն արտահայտել են պաղեստինցիները: Պաղեստինի տարածքում գործող «Համաս» իսլամիստական շարժումը նշել է, որ «ԱՄՆ-ը այս որոշմամբ բացեց դժոխքի դռները»: Բացի այդ, խմբավորումը հայտարարել է, որ ապագայում սպասվում են ցասման նոր օրեր:
Գազայում հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոցներ, այրել ԱՄՆ-ի դրոշները, համազգային գործադուլի կոչեր արել:


«Վստահ եմ, որ ժամանակն է Երուսաղեմը պաշտոնապես Իսրայելի մայրաքաղաք ճանաչել: Մինչ նախկին նախագահները միայն խոստումներ էին տալիս, բայց իրենց խոսքը չէին պահում, ես պատրաստ եմ դա անել: Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաքն է: Այս փաստի ճանաչումը ոչ ավելին է, քան իրականության ընդունում»,- հայտարարել է Թրամփը: Ենթադրվում է, որ մոտ ապագայում ԱՄՆ-ի դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ կտեղափոխվի:

Դիտվել է՝ 1646

Մեկնաբանություններ