Ըստ Կրեմլի մամուլի ծառայության՝ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Էրդողանի հեռախոսազրույցում անընդունելի է համարվել Մերձավոր Արևելքում լարվածության աճը: Նշվել է, որ ջանքերը պետք է ուղղված լինեն փոխզիջումներ գտնելուն՝ ներառյալ Երուսաղեմի կարգավիճակի հարցը: «Կողմերը լուրջ մտահոգություն են հայտնել Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու և ԱՄՆ-ի դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու ԱՄՆ-ի որոշման կապակցությամբ: Նման քայլերը կարող են ի չիք դարձնել մերձավորարևելյան խաղաղ գործընթացի հեռանկարները»,- նշված է Կրեմլի հաղորդագրությունում:
Ըստ թուրքական «Անադոլու» գործակալության՝ դեկտեմբերի 7-ին հեռախոսազրույցում Էրդողանը, նշելով, որ 1980-ին Երուսաղեմը իրեն կցելու Իսրայելի որոշումը մերժվել է միջազգային հանրության և ՄԱԿ-ի կողմից՝ ասել է, որ ԱՄՆ-ի վարչակազմի նոր քայլը բացասական ազդեցություն կունենա տարածաշրջանի կայունության և խաղաղության վրա: Վլադիմիր Պուտինը կիսել է նույն հայացքները, ասելով թե խնդրին կհետևեն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, վկայակոչելով Թուրքիայի նախագահի աշխատակազմի աղբյուրները հաղորդում է «Անադոլու» գործակալությունը: