ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Վիեննայում մամուլի ասուլիսում ասել է, թե Ռուսաստանը դրական է գնահատում ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Հայաստանի և Ադրբեջանի երկխոսությունը:
«Հակամարտ կողմերի միջև ուղիղ երկխոսությունը, ցավոք, դեռ լուրջ առաջընթացի չի հանգեցնում, բայց մեզ դրական է թվում փաստը, որ այս տարվա ընթացքում երկխոսություն տեղի ունեցավ նախագահների, և ոչ մեկ անգամ ԱԳ նախարարների մակարդակով»,- ասել է նա: Լավրովը նշել է, որ Ռուսաստանը ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հետ կշարունակի միջնորդական կոլեկտիվ ջանքերը: «Այս նիստում մենք նորից հաստատեցինք կարգավորման սկզբունքները, որոնք կողմերը ընդունել են, բայց դեռ գործնական քայլերի չեն վերածել: Դա հեշտ գործ չէ, բայց մենք կշարունակենք զբաղվել»,- ասել է Լավրովը: