Բուենոս Այրեսում սկսվել է Առևտրի համաշխարհային կազմակերպության քառօրյա համաժողովը: ԱՀԿ գլխավոր քարտուղար Ռոբերտո Ազևեդոն կոչ է արել երկրներին ճկունություն դրսևորել՝ խուսափելու պրոտեկցիոնիզմի աճող վտանգից:
Կազմակերպության նախարարական 11-րդ հանդիպմանը 164 պետություններից ներկայացուցիչներ գլխավորապես քննարկելու են ձկնորսությանը, գյուղատնտեսությանը և էլեկտրոնային առևտրին վերաբերող հարցեր:
Համաժողովի նախօրեին ԵՄ-ն ու Ճապոնիան ավարտին են հասցրել ազատ առևտրի գոտու համաձայնագիր, որը շատերը համարում են քայլ` ուղղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առևտրային ռազմավարության դեմ: «Նախ և առաջ Ամերիկան» Վաշինգտոնի նոր մոտեցումը ընկալվում է պրոտեկցիոնիստական: