Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Մակրոնը Նեթանյահուին «տղամարդկային ժեստի» կոչ է արել

Մակրոնը Նեթանյահուին «տղամարդկային ժեստի» կոչ է արել
11.12.2017 | 12:20

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը դատապարտել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի` Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու որոշումը։ Նա կոչ է արել Նեթանյահուին քայլեր ձեռնարկել հակամարտության կարգավորման ուղղությամբ՝ «երկու պետություն» ռազմավարության շրջանակում։ Մակրոնը Փարիզում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին համատեղ մամլո ասուլիսում պաղեստինցիների հանդեպ «տղամարդկային ժեստի» կոչ է արել։

Նա անհրաժեշտ է համարում ստեղծված փակուղուց ելք գտնելը։ Որպես մի քայլ՝ ֆրանսիացի նախագահն անվանել է Պաղեստինյան ինքնավարության տարածքում բնակարանաշինության իսրայելական քաղաքականությունից հրաժարվելը։
Մակրոնը կրկին արտահայտվել է հաջակցություն երկու պետության ստեղծման գաղափարի՝ որպես հնարավոր լուծման, որը կնպաստի Մերձավոր Արևելքում հակամարտության դադարեցմանը։ Ֆրանսիան կարծում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Երուսաղեմի ճանաչման հայտարարությունը վտանգավոր է և հակասում է միջազգային իրավունքին։ Նեթանյահուն չի կիսել Թրամփի որոշման քննադատությունը։ Նրա խոսքով՝ որքան շուտ պաղեստինցիները հաշտվեն իրողության հետ, որ Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաքն է, այնքան շուտ հնարավոր կդառնա խաղաղ կարգավորումը։ Նա դատապարտել է եվրոպական արձագանքը Թրամփի հայտարարության հանդեպ։

Դիտվել է՝ 981

Մեկնաբանություններ