Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Նեթանյահուն խորհուրդ է տվել Էրդողանին «բարոյականություն չսովորեցնել»

Նեթանյահուն խորհուրդ է տվել Էրդողանին «բարոյականություն չսովորեցնել»
11.12.2017 | 12:21

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն մեղադրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանին ահաբեկիչներին աջակցելու մեջ և կոչ արել բարոյականություն չսովորեցնել։ Նա պատասխանել է Էրդողանին, որ «Իսրայելն ահաբեկչական պետություն» է, փոխանցում է The Times of Israel-ը։

«Ես սովոր չեմ, որ ինձ բարոյականության մասին դասախոսություն են կարդում առաջնորդները, որ ռմբակոծում են քրդերի գյուղերն իրենց հայրենի Թուրքիայում, որ նստեցնում են լրագրողներին, որ օգնում են Իրանին խուսափել միջազգային պատժամիջոցներից։ Նա այն մարդը չէ, որ պետք է ինձ դասախոսություն կարդա»,- ասել է Նեթանյահուն։

Դիտվել է՝ 980

Մեկնաբանություններ