Ֆրանսիացի աջերին միավորող «Հանրապետական» կուսակցության նոր ղեկավար է ընտրվել 42-ամյա Լորան Վոկյեն: «Հանրապետականի» ղեկավար մարմինը կիրակի օրն է հրապարակել ներկուսակցական ընտրությունների էլեկտրոնային քվեարկության արդյունքները: Օվերն Ռոնա-Ալպի մարզային խորհրդի ղեկավար Վոկյեն ստացել է 76 տոկոսի քվեներ: Նա հայտնի է իր աջ հայացքներով, կողմ է Ֆրանսիա ներգաղթի ծավալների կրճատմանը, հավատացյալ կաթոլիկ է:
«Այս երեկո մենք ազդարարում ենք ֆրանսիացի աջերի պատմության նոր ժամանակաշրջանի մեկնարկը: Մենք վերածնվում ենք` վերակառուցելով ամեն ինչ»,- քվեարկության հրապարակումից հետո հայտարարել է Լորան Վոկյեն: