Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Հայ պատգամավորները հյուրընկալվել են ԻԻՀ Մեջլիսի նախագահին

Հայ պատգամավորները հյուրընկալվել են ԻԻՀ Մեջլիսի նախագահին
11.12.2017 | 22:11

Աշխատանքային այցով Թեհրանում գտնվող ԱԺ Հայաստան-Իրան բարեկամական խմբի պատվիրակությանը՝ Վահրամ Բաղդասարյանի գլխավորությամբ, դեկտեմբերի 11-ին ընդունել է ԻԻՀ Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանին: Պատվիրակության կազմում են Կորյուն Նահապետյանը, Վահե Էնֆիաջյանը, Նիկոլ Փաշինյանն ու Աղվան Վարդանյանը:

Հայաստան-Իրան բարեկամական խմբի ղեկավար Վահրամ Բաղդասարյանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և վերահաստատել իրանական կողմի հետ հարաբերությունները զարգացնելու հայկական կողմի պատրաստակամությունը՝ նշելով, որ դեռ անելիքներ կան հատկապես առևտրատնտեսական, էներգետիկ և զբոսաշրջության ոլորտներում: Պատվիրակության անդամները ներկայացրել են իրենց տեսակետներն ԻԻՀ և ՀՀ բարեկամության ու քաղաքական և տնտեսական համագործակցության զարգացման մասին: Նրանց գնահատմամբ՝ հայ-իրանական հարաբերությունները եղել և շարունակում են մնալ եղբայրական:

Դիտվել է՝ 1064

Մեկնաբանություններ