Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Արամ Սարգսյան. Սերժ Սարգսյանի՝ 10 000 դոլար մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ի հասնելու հայտարարությունը իշխանության մնալու հայտ է

Արամ Սարգսյան. Սերժ Սարգսյանի՝ 10 000 դոլար մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ի հասնելու հայտարարությունը իշխանության մնալու հայտ է
11.12.2017 | 22:13

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանն իրատեսական չի համարում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարության իրագործումը, թե մի քանի տարի հետո ՀՀ-ն մեկ շնչի հաշվով 10 000 դոլարին համարժեք ՀՆԱ է ունենալու: Նա ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նկատեց, որ ներկայիս տնտեսական պայմաններում այս ծրագիրն անիրագործելի է: «Նման տնտեսություն ունենալու պայմաններում, երբ որ այն մոնոպոլիզացված է, ժամանակին էլ սա կոչվում էր կազմակերպված պետություն, դա պարզապես անհնարին է: Ես չեմ տեսնում, որ այսօրվա իշխանությունը ցանկություն ունի փոխվելու կամ քայլեր է անում փոփոխության համար: Հետևաբար՝ սա ասվել է ասելու համար»,- ասաց նա:


Դիտարկմանը, որ տեսակետ կա, թե այս հայտարարությունն արված է նրա համար, որ հող ստեղծի իր՝ վարչապետ դառնալու համար, Արամ Սարգսյանը պատասխանեց. «Գիտեք ինչ, երբ չի հայտարարվում, որ վարչապետ դառնալու մտադրություն չունեմ, սահմանադրական փոփոխություն արվեց պարզապես նրա համար, թե խորհրդարանական կառավարման համակարգն ավելի լավն է, սա արդեն բավարար հայտ է, որ նորից կփորձի մնալ որպես ՀՀ թիվ 1 դեմք»:
Արամ Սարգսյանը նման հայտարարությունների հիմքում տեսնում է Սերժ Սարգսյանի իշխանության մնալու հայտը: Նա նշեց, թե խնդիրը հայտարարության միայն քաղաքական կողմը չէ, այլև այդ տեսլականի ոչ իրատեսականությունն է:


«Չկան քայլեր, որոնք արվում են, որ այս հայտարարություններն իրականություն դառնան»,- շարունակեց Արամ Սարգսյանը: Նա նկատեց, որ եթե Սերժ Սարգսյանը նման տեսլական ունի, 2018 թ. բյուջեի ուղերձում պետք արտացոլեր այս ցանկությունները, սակայն շեշտեց, որ ուղերձի տեսանկյունից 2018 թ. բյուջեն ամենից թույլն էր: Ըստ նրա՝ բյուջեով պետք է հստակ շեշտադրվեր, թե որոնք են առաջնահերթությունները, որոնց տոն տալու պարագայում արդյունքներ կգրանցվեն:

Դիտվել է՝ 1098

Մեկնաբանություններ