Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Պրակտիկայի նոր հնարավորություն ապագա բժիշկների համար

Պրակտիկայի նոր հնարավորություն ապագա բժիշկների համար
13.12.2017 | 13:17

Երևանի պետական բժշկական համալսարանի ուսանողուհի Աննա Իսահակյանն ինքնուրույն մշակել է ուսումնական պրակտիկայի հետաքրքիր ձև և առաջիկայում իր նախաձեռնությունը կյանքի կկոչի Հայաստանի երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ։

Աննա Իսահակյանը ԵՊԲՀ 5-րդ կուրսի ուսանողուհի է։ Սովորում է ընդհանուր բժշկության ֆակուլտետում։ Ըստ նրա՝ ուսումնառության ընթացքում նկատել է, որ բացի բուհական ծրագրով նախատեսված ամենամյա ուսումնական պրակտիկաներից, բժշկական հաստատություններում բարեկամներ, ծանոթներ ունեցող ուսանողները հնարավորություն են ունենում լրացուցիչ պրակտիկաներ անցնել նրաց մոտ՝ կատարելագործելով սեփական գիտելիքները, հմտությունները։

Սակայն կան շատերը, որ այդ հնարավորությունը չունեն։ Եվ ահա Աննա Իսահակյանը որոշեց համախմբել մի քանի կամավորների, գործի անցնել և ապագա բժիշկների համար ստեղծել լրացուցիչ պրակտիկայի հնարավորություն։ Ըստ կազմակերպիչների` նման պրակտիկաները կօգնեն ուսանողներին կողմնորոշվել նեղ մասնագիտության ընտրության հարցում։ Ծրագիրը հետագայում ուսանողներին հնարավորություն կտա ունենալ մրցակցային առավելություն:
Ծրագրի նախաձեռնողներն արդեն իսկ բանակցություններ են վարում բուժհաստատությունների ղեկավարների, բժիշկների հետ։

Պրակտիկան տևելու է երկու շաբաթ։ Յուրաքանչյուր մասնագիտությունից պրակտիկա անցնելու հնարավորություն է ստանալու 2-3 ուսանող։ Ընդհանուր առմամբ 10 մասնագիտությունից (գինեկոլոգիա, թերապիա, գենետիկա, օնկոգինեկոլոգիա, նյարդաբանություն, մանկաբուժություն և այլն) պրակտիկային կմասնակցի մոտ 30 ուսանող։ «Մեր նպատակն է թեկուզ քիչ թվով մասնակիցներ ներգրավվեն, սակայն պրակտիկան լինի նպատակային»,- ասում է Աննա Իսահակյանը։ Պրակտիկաները կանցկացվեն ամռան ամիսներին։

Դիտվել է՝ 3758

Մեկնաբանություններ