Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Գագիկ Հովհաննիսյանը հավատարմագրերը հանձնեց Ենս Ստոլտենբերգին

Գագիկ Հովհաննիսյանը հավատարմագրերը հանձնեց Ենս Ստոլտենբերգին
14.12.2017 | 23:23

Դեկտեմբերի 13-ին ՆԱՏՕ-ում Հայաստանի առաքելության ղեկավար Գագիկ Հովհաննիսյանն իր հավատարմագրերն է հանձնել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգին: Գագիկ Հովհաննիսյանն ու Ենս Ստոլտենբերգը առանձնազրույց են ունեցել: Շնորհավորելով Հայաստանի առաքելության ղեկավարին պաշտոնի ստանձնման կապակցությամբ՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նշել է, որ բարձր է գնահատում ՆԱՏՕ-ՀՀ համագործակցության ներկա մակարդակը և շնորհակալություն հայտնել Աֆղանստանում և Կոսովոյում իրականացվող խաղաղապահ գործողություններին Հայաստանի ներդրման համար:
Գագիկ Հովհաննիսյանը նշել է, որ Հայաստանը կշարունակի ՆԱՏՕ-ի և գործընկերների հետ զարգացնել համագործակցությունն ու գործընկերությունը:


Նա նաև հավելել է, որ հաջողությամբ ընթանում է ՀՀ-ՆԱՏՕ ԱԳԳԾ 2017-2019 փաստաթղթի իրականացումը և այդ համատեքստում ակնկալում է անդամ երկրների և գործընկերների աջակցությունը: Գլխավոր քարտուղարի խնդրանքով ՀՀ առաքելության ղեկավարը ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի բանակցային գործընթացի ներկայիս փուլը: Նույն օրը Գագիկ Հովհաննիսյանին ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գետտեմյուլլերը: Նա գոհունակությամբ նշել է Հայաստանի հետ ՆԱՏՕ-ի բարձր մակարդակի երկխոսության առկայությունը։
Քննարկվել են նաև ՆԱՏՕ-ՀՀ համագործակցության օրակարգի հարցեր, անդրադարձ է եղել Ռոուզ Գետտեմյուլլերի՝ Հայաստան նախատեսված այցին։

Դիտվել է՝ 904

Մեկնաբանություններ