Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Թուրքիայի ԱԳՆ. Հայ-թուրքական արձանագրությունները վավերացնելու համար կարևոր է

Թուրքիայի ԱԳՆ. Հայ-թուրքական արձանագրությունները վավերացնելու համար կարևոր է
14.12.2017 | 23:25

Հարավային Կովկասում ապահովել բարենպաստ քաղաքական մթնոլորտ և խաղաղություն
Թուրքիան պահպանում է Հայաստանի հետ հարաբերությունների նորմալացման դիրքորոշումը և պատրաստ է բարենպաստ քաղաքական մթնոլորտում վավերացնել հայ-թուրքական արձանագրությունները` նշվում է Թուրքիայի ԱԳՆ հաղորդագրության մեջ:

«Հայկական կողմի պնդումները չեն արտացոլում իրականությունը և ուղղված են ապակողմնորոշելու միջազգային հանրությանը: Թուրքիան ջանքեր է գործադրում տարբեր մակարդակներում Հայաստանի հետ հարաբերությունները նորմալացնելու ուղղությամբ՝ 1991-ին Հայաստանի անկախության հռչակման պահից սկսած: Չնայած հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ Հայաստանի բացասական դիրքորոշմանը՝ Թուրքիան կողմնակից է դրանց հիմնական դրույթների իրականացմանը:


Այդ արձանագրությունները նախկինի նման այժմ գտնվում են Թուրքիայի խորհրդարանի արտաքին հրաբերությունների հարցերով հանձնաժողովի օրակարգում: Դրանք վավերացնելու համար կարևոր է Հարավային Կովկասում ապահովել բարենպաստ քաղաքական մթնոլորտ և խաղաղություն»,- նշվում է Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ:

Դիտվել է՝ 1064

Մեկնաբանություններ