Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, մեկնաբանելով Ստամբուլում Իսլամական համագործակցության կազմակերպության արտահերթ գագաթնաժողովը՝ հայտարարել է, որ առանձնապես տպավորված չէ մասնակից երկրների ղեկավարների հայտարարություններից: Նա պաղեստինցիներին խորհուրդ է տվել ընդունել իրականությունը և ջանքեր գործադրել ոչ թե ծայրահեղականության տարածման, այլ խաղաղության հաստատման համար: