Պաղեստինի ինքնավարության նախագահ Մահմուդ Աբասի «Ֆաթահ» շարժումը «զայրացած» ցույցերի կոչ է արել Միացյալ Նահանգների փոխնախագահ Մայք Փենսի՝ Երուսաղեմ այցի դեմ: Փենսը Երուսաղեմ է այցելելու դեկտեմբերի 20-ին:
Պաղեստինը և մահմեդական երկրները քննադատել են ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի դեկտեմբերի 6-ի հայտարարությունը՝ Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու և ԱՄՆ-ի դեսպանատունը տեղափոխելու մասին: