Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Կիևում հակակառավարական երթեր են

Կիևում հակակառավարական երթեր են
18.12.2017 | 13:36

ՈՒկրանիայի մայրաքաղաքի կենտրոնում տեղի է ունենում հակակառավարական «Հրաժարականի երթը», որն արդեն երրորդն է դեկտեմբերին: Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլու գլխավորած ակցիային մասնակցում է մի քանի հազար ակտիվիստ: Ցուցարարները վանկարկում են «Իմպիչմենտ», «Հրաժարական» «Ավազակախումբ, հեռացիր»:

Ինչպես հայտարարել է երթը առաջնորդող Սաակաշվիլին, ուկրաինական իշխանությունների հետ բանակցություններում չի կարող լինել որևէ փոխզիջում: Ակցիայի մասնակիցների պահանջներն են «հեռացնել երկրի իշխանության մաս կազմող օլիգարխներին, չմիջամտել Ազգային հակակոռուպցիոն բյուրոյի աշխատանքներին, վերջ տալ քաղաքական բռնաճնշումներին, գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոյի հրաժարականը, ստեղծել հակակոռուպցիոն դատարաններ և ՈՒկրաինայի նախագահի հրաժարականի մեխանիզմներ»:

Դիտվել է՝ 1030

Մեկնաբանություններ