Մեծ Բրիտանիայի գահի հինգերորդ հավակնորդ արքայազն Հարրին, BBC-ի չորրորդ ռադիոալիքի Today հաղորդաշարի համար հարցազրույց է վերցրել ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայից: Ծրագիրը կթողարկվի դեկտեմբերի 27-ին:
Ձայնագրման ընթացքում ԱՄՆ նախկին նախագահը կատակով հարցրել է՝ բրիտանակա՞ն ակցենտով պետք է պատասխանի հարցերին և առաջարկել է արքայազնին փոխանակվել դերերով ու հարցազրույց վերցնել Հարրիից:
Հարցազրույցը ձայնագրվել է սեպտեմբերին՝ Տորոնտոյում հաշմանդամ զինվորների մասնակցությամբ ամենամյա Invictus Games միջազգային մրցումների ժամանակ: