Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

«Իսլամական պետության» պարագլուխը գտնվում է Սիրիայի ամերիկյան ռազմակայաններից մեկում

«Իսլամական պետության» պարագլուխը գտնվում է Սիրիայի ամերիկյան ռազմակայաններից մեկում
18.12.2017 | 13:41

ԱՄՆ զինծառայողները գտել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբի պարագլուխ Աբու Բաքր ալ-Բաղդադիին ու տեղափոխել Սիրիայի ամերիկյան ռազմակայաններից մեկը` գրել է Yeni Şafak-ը:

Ալ-Բաղդադիին ձերբակալել են Իրաքում և տեղափոխել Ռաս ալ-Այնի ամերիկյան բազա, այնուհետև՝ Հասեքա-Ռումեյլանի ամերիկյան ռազմաբազա: «ԻՊ» ղեկավարից բացի, զինվորականները Սիրիա են տեղափոխել ԻՊ-ի 7 հրամանատարի:

Դիտվել է՝ 1036

Մեկնաբանություններ