Լիբիայի նախկին նախագահ Մուամար Քադաֆիի որդին՝ Սեյֆ ալ Իսլամ Քադաֆին, հայտարարել է նախագահական ընտրություններին մասնակցելու մտադրության մասին` հայտնում է Egypt Today-ը՝ վկայակոչելով Քադաֆիի ներկայացուցիչ Նասեմ ալ Սուլին: «Սեյֆ ալ Իսլամը կառաջադրվի նախագահական ընտրություններին, որոնք կարող են տեղի ունենալ 2018-ի կեսին»,- ասել է ալ Սուլը։