Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Ռոուզ Գետեմյուլեր. Հայաստան-ՆԱՏՕ գործակցության 25 տարիները շատ դրական էին

Ռոուզ Գետեմյուլեր. Հայաստան-ՆԱՏՕ գործակցության 25 տարիները շատ դրական էին
18.12.2017 | 23:21

«Շատ կարևոր է, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարցում Հայաստանն ու Ադրբեջանն աշխատեն միասին։ Հատկապես ողջունելի է, որ երկու երկրների նախագահները հանդիպեցին հոկտեմբերին Ժնևում, իսկ ԱԳ նախարարները՝ երկու շաբաթ առաջ Վիեննայում»։ ԵՊՀ-ի ուսանողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով ղարաբաղյան խնդրին, նման կարծիք հայտնեց այցով Երևանում գտնվող՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գետեմյուլերը:

Նա 1990-ականներին աշխատել է ԱՄՆ նախագահ Բիլ Քլինթոնի աշխատակազմում: Ռոուզ Գետեմյուլերը ԵՊՀ-ում ասաց նաև, թե լավ է հիշում ճգնաժամի ակտիվ օրերն ու ցավում է, որ ավելի քան 25 տարի անց էլ հակամարտությունը չլուծված է մնում։ «Ես գիտեմ, որ Մինսկի խմբի համանախագահները և ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը մասնակցում էին Վիեննայում կայացած ԵԱՀԿ նախարարական խորհրդին: ՈՒրախ եմ, որ ԱՄՆ-ը բարձր մակարդակով ներգրավված է գործընթացում Ռուսաստանի և ֆրանսիայի ԱԳ նախարարների հետ միասին։ Մենք ՆԱՏՕ-ում ակնկալում ենք, որ նոր առաջընթաց կտեսնենք այս ճգնաժամի լուծման ուղղությամբ: Ես կարծում եմ, որ հակամարտության լուծումը բարենպաստ ազդեցություն կունենա ողջ տարածաշրջանի վրա։ ՆԱՏՕ-ի անունից կարող եմ ասել, որ մենք դրական ենք գնահատում և ուրախ ենք տեսնել վերջերս բարձր մակարդակով ընթացող դիվանագիտական ջանքերը: Հույս ունեմ, որ արդյունք կտան»,- ասաց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը։ Նա պատասխանեց նաև ուսանողների հարցերին, որ վերաբերում էին Մակեդոնիայի, Սերբիայի հետ ՆԱՏՕ-ի հարաբերություններին:

ՆԱՏՕ-ի բարձրաստիճան պաշտոնյան ընդգծեց՝ արդեն 25 տարի է, որ Հայաստանը համագործակցում է Հյուսիսատլանտյան դաշինքի հետ և, Գետեմյուլերի խոսքով՝ շատ դրական 25 տարիներ էին։ «Մենք այնքան շատ բան ենք արել միասին, և առաջին հերթին ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել։ Հայաստանը մեր միակ գործընկեր երկիրն է, որը հետևողականորեն ապահովում է իր խաղաղապահների ներկայությունը Կոսովոյում և Աֆղանստանում, մենք շատ բարձր ենք գնահատում այդ մասնակցությունը»,- ասաց ՆԱՏՕ-ի բարձրաստիճան պաշտոնյան:

Դիտվել է՝ 981

Մեկնաբանություններ