Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի՝ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվան մասնակցելուց հետո կայացած մամուլի ասուլիսում։ «Եվրոպան է, որ պատրաստվում է մեզ հետ պատերազմի։ Նրանք ամեն օր հաստատում են, որ ամենաուշը մինչև 2030 թվականը եվրոպացիները պետք է պատրաստ լինեն պատերազմի»,- ասել է նա։               
 

«Մխիթարյան քույրեր և ընկերներ» խմբի նոր տեսահոլովակը

«Մխիթարյան քույրեր և ընկերներ» խմբի նոր տեսահոլովակը
19.12.2017 | 18:16

Դուդուկահար և դհոլահար քույրեր Աննա և Անահիտ Մխիթարյանները դեկտեմբերի 19-ին ներկայացրել են նոր տեսահոլովակ: «Մխիթարյան քույրեր և ընկերներ» խումբը տեսահոլովակում կատարում է «Ջուր կուգերե» ստեղծագործությունը: Խմբում հանդես են գալիս նաև պրոֆեսիոնալ երաժիշտներ Արեգ Առուստամյանը (դաշնամուր),Գուրգեն Ամիրյանը (բաս կիթառ), Ալեքսանդր Գրիգորյանը և Արթուր Մարտիրոսյանը (հարվածային գործիքներ):

«Ջուր կուգերիե մեկնաբանությունը յուրահատուկ է, գործիքավորումը կատարել է հենց խումբը: Տեսահոլովակի ձայնագրությունն ու տեսագրությունը արվել է Եղիշե Պետրոսյանի «Արձագանքե ստուդիայում: Ռեժիսորն է Կարեն Ստեփանյանը: Մխիթարյան քույրերը համագործակցում են տարբեր խմբերի՝այդ թվում ջազ և անհատ կատարողների հետ: Իրենց ծրագրով հանդես են գալու Երևանում, մարզերում և արտերկրում: Սպասվում են նաև այլ անակնկալներ:

Դիտվել է՝ 1989

Մեկնաբանություններ