Սիրիայի նախագահ Բաշար Ասադը Ֆրանսիայի իշխանություններին մեղադրել է ահաբեկչությանն աջակցելու մեջ: «Ֆրանսիան իրավունք չունի խաղաղության մասին խոսել, այդ երկիրը [պատերազմի] առաջին իսկ օրից թաթախված է սիրիացիների արյան մեջ: Այդ երկրի մոտեցումներում որևէ արմատական փոփոխություն մենք չենք տեսնում:
Իմ համոզմամբ՝ ահաբեկիչների հովանավորները իրավունք չունեն խոսելու խաղաղության մասին»,- նշել է Ասադը` մեկնաբանելով Ֆրանսիայի նախագահի և ԱԳ նախարարի վերջին հայտարարությունները` Էմանուել Մակրոնը և Ժան-Իվ Լը Դրիանը քննադատել էին սիրիական ճգնաժամի հաղթահարման բանակցություններում Ասադի կառավարության անզիջում դիրքորոշումը: