Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Ղրղզստանը և Եվրամիությունը կբանակցեն նոր համաձայնագրի ստորագրման շուրջ

Ղրղզստանը և Եվրամիությունը կբանակցեն նոր համաձայնագրի ստորագրման շուրջ
20.12.2017 | 03:14

Ղրղզստանը և Եվրամիությունը պատրաստվում են նոր համաձայնագիր ստորագրել, որ կփոխարինի 1999-ին կնքված համագործակցության պայմանագրին` հայտարարել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձրագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին: Նրա խոսքով, նոր համաձայնագրի բանակցություններ սկսելու պայմանավորվածությունը ձեռք է բերվել իր` Բիշքեկ կատարած այցի ընթացքում:

«Ղրղզստանի ղեկավարները ինձ ներկայացրին բարեփոխումների իրենց հավակնոտ ծրագիրը: Նոր, ընդլայնված համաձայնագիրը թույլ կտա մեզ աջակցել Ղրղզստանի իշխանությունների ձգտումներին, ամրապնդել քաղաքական և տնտեսական կապերը, Ղրղզստանի և Եվրամիության միջև փոխշահավետ համագործակցության նոր հնարավորություններ կստեղծի»,- նշել է Մոգերինին:

Դիտվել է՝ 1158

Մեկնաբանություններ