ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի՝ Երուսաղեմի կարգավիճակին նվիրված արտահերթ նստաշրջանը կարող է տեղի ունենալ դեկտեմբերի 21-ին: Տասներորդ հատուկ նստաշրջանի անցկացումը նախօրեին պահանջել են ՄԱԿ-ին առընթեր Եմենի մշտական ներկայացուցիչը, Արաբական խմբի նախագահ Հալեդ ալ Եմանին և ՄԱԿ-ին առընթեր Թուրքիայի մշտական ներկայացուցիչ, Իսլամական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի նախագահ Ֆերիդուն Սինիրլիօղլուն, երբ ԱՄՆ-ը Անվտանգության խորհրդում կայացած քվեարկության ընթացքում վետո դրեց Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու դեմ ուղղված բանաձևի նախագծի վրա: